Այսօր Վարշավայում կորոշվեն արագ շախմատի (ռապիդ) Եվրոպայի չեմպիոնն ու մեդալակիրները:
Առաջին օրվանից հետո Հայաստանի չորս ներկայացուցիչներից մրցանակային տեղերին առավել շատ հավակնում են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Նրանք ութ պարտիայում վաստակել են 6,5-ական միավոր՝ մեկ միավոր պակաս երկու առաջատարներից, իսկ բառացիօրեն երեք օր առաջ բլից շախմատի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն իր անվան առջեւ գրանցել է 6,0 միավոր: Մեր վերջին շախմատիստը՝ Հրայր Սիմոնյանը, առայժմ 5,5 միավոր ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ