Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ՀՀՇ Երիտասարդական միության 13-րդ համաժողովը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2011 12:25

Քիչ առաջ «Մուսալեռ» համալիրում մեկնարկեց ՀՀՇ վարչության 13-րդ համաժողովը: Ներկա են ՀՀՇ վարչության անդամները, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը, ՀՀՇ, ՍԴՀԿ երիտասարդական միություննների անդամները, այլք:

Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ ՀՀՇ երիտասարդական միության համար անցնող տարին արդյունավետ էր, բայց նաեւ դժվարություններով լի` կալանավորումներ, լարված, ծանր հանրահավաքներ: Ա. Մանուկյանը ընդգծեց, որ իրենք համարձակ բարեփոխումների են գնում:

«Իսկապես մենք աշխատել ենք ռիսկային դաշտում, բայց նաեւ արժանապատվորեն ենք դուրս եկել, նոր տարածքային կառույցներ ենք ստեղծել, մեր կառույցն ուժեղացել է»,- նշեց ՀՀՇ նախագահը: Նա հավելեց, որ գալիք ընտրական տարում ՀՀՇ-ն Կոնգրեսի բոլոր քաղաքական ուժերի հետ միասին պետք է պատրաստվի ընտրություններին եւ երիտասարդների գործունեությունն այդ առումով լինելու է «ծայրահեղ լարված»:

«Հեռո’ւ մնացեք մեծամտությունից, եղեք իրար սիրող եւ հարգող, որովհետեւ մեր վիճակը դա պարտադրում է, որովհետեւ մեր չորս կողմը քաղաքակիրթ չէ»,- երիտասարդներին հորդորեց Ա. Մանուկյանը: Նա ավելացրեց, որ ՀՀՇ վարչությունը խոստանում է նրանց տալ աշխատելու բոլոր հնարավորությունները. «Հպա’րտ եղեք, որ ՀՀՇ կառույցում եք, որովհետեւ մեր կուսակցությունը հաղթանակների, հպարտության կուսակցություն է»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երիտասարդներին կոչ արեց տեղեկատվական-հաղորդակցական ոլորտի նորամուծություններից հետ չմնալ, հետեւել իր օրինակին, գրանցվել սոցիալական ցանցերում, որովհետեւ 2012 թվականին իրենց շարժումն ունենալու է պայքարի համար ամենավճռական ճակատամարտը:

ՀՀՇ երիտասարդական միության հանրապետական խորհրդի նախագահ Բաբկեն Ուռուտյանը Aravot.am-ին ասաց, որ անցոնղ տարում 150 երիտասարդ գրանցվել է երիտասարդական միությունում: Չնայած նրան, որ միությունն այցելել եւ ժողովներ է կազմակերպել տարածքային կառույցներում` Գյումրիում, Մարալիրկում, Ախուրյանում, Մարտունիում, Վանաձորում, բայց ըստ Բ. Ուռուտյանի, ողել են նաեւ թերացումներ եւ բացթողումներ. «Մեզ դեռեւս չի հաջողվել ՀՀՇ Երիտասարդական միության եւ Հայ ազգային կոնգրեսի տեսակետները դարձնել ընկալելի եւ ընդունելի, հատկապես Երեւանի երիտասարդության եւ մասնավորապես ուսանողության լայն զանգվածների համար: Չենք կարողացել հանրապետության բոլոր շրջաններում ՀՀՇ երիտասարդական կառույցներ»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031