Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին ամերիկյան զինվորը լքեց Իրաքը

Դեկտեմբեր 18,2011 09:52

Դեկտեմբերի 18-ի վաղ առավոտյան վերջին ամերիկյան զինվորը լքեց Իրաքը: Ավարտվեց ամերիկյան ռազմական քարոզչությունը Իրաքում, որը տեւեց գրեթե ինը տարի եւ պատճառ դարձավ հազարավոր մարդկանց, այդ թվում`4500 ամերիկացիների մահվան:

Ամերիկյան զինվորներով լցված վերջին տրանսպորտը այսօր առավոտյան հատեց Իրաքի սահմանը եւ մտավ Քուվեյթ: Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց պատերազմի ավարտի մասին` Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկի հետ հանդիպման ժամանակ:

 

Ամերիկացիները լքում են Իրաքը

Հիշեցնենք, որ 2003թ.-ին ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք` Սադդամ Հուսսեյնի վարչակարգը տապալելու եւ Իրաքում զենքով «ժողովրդավարություն հաստատելու» նպատակով: Այս ինը տարիների ընթացքում  ԱՄՆ-ը կրեց բազմաթիվ վնասներ. իրաքցի ապստամբների ձեռքով սպանվեցին մոտ 4500 ամերիկացիներ, վիրավորվեցին շուրջ 32000-ը, ծախսվեցին հարյուր միլիարդավոր դոլարներ: ԱՄՆ-ն Իրաքում տեղակայել էր ավելի քան 500 ռազմաբազա եւ 170 000 զինվորական:

Այս հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ մինչեւ այս տարեվերջ ամերիկյան ողջ զորքերը կլքեն Իրաքը: Այդ ժամկետը դեռ 2008 թ.-ին համաձայնեցվել է նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ: Իսկ նախորդ շաբաթ Հյուսիսային Կարոլինայում իր մի ելույթի ժամանակ նախագահ Օբաման հարգանքի տուրք մատուցելով Իրաքում ծառայած զինվորներին, ընդունել է, որ այդ պատերազմն իր բնությով հակասական էր, սակայն ավելացրել է, որ ամերիկացի զինվորները վերադառնում էին տուն` իրենց հետեւում թողնելով «ինքնիշխան, կայուն ու ինքնավստահ Իրաքը»:
Այդուհանդերձ, փորձագետները նշում են, որ Վաշինգտոնում կան լուրջ մտահոգություններ, որ Իրաքում չկան քաղաքական առողջ կառույցներ եւ սեփական սահմանները պաշտպանելու ունակություն, ներուժ: Նրանք կարծում են, որ երկրում կրկին կարող են մոլեգնել կրոնական, աղանդավորական հողի վրա ծագող արյունալի բախումները, նաեւ վախենում են, որ Իրաքը կրկին կընկնի Իրանի անսահմանափակ ազդեցության տակ: Իսկ Իրաքում, թեեւ գերիշխում են այն տրամադրությունները, որ ամերիկացիների հեռանալու իսկական ժամանակն էր, սակայն կան նաեւ լուրջ մտահոգություններ այն մարտահրավերների կապակցությամբ, որ սպասվում է այդ երկրին հաջորդիվ:

Ըստ bbc.co.uk-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031