«Ես նեռվային եմ»: Չէ-չէ, ես չէ, այլ «Ես նեռվային եմ» խմբի ադմինները (ադմինները facbook.com –ում գրանցված են John Blaze և War Child անուններով են- Մ.Հ.): Նրանցից մեկը մի լավ նեռվայնացավ ու ստեղծեց խումբը, ասում է John Blaze. «Խումբը ստեղծել ա մյուս ադմինը` War Child-ը: Մի օր նստել ա , ցանկացել ա հավես խումբ սարքի, չի կարողացել մտածի թեմա, նեռվայնացել ա ու էս ա սարքել»: Խումբը գործում է մոտ 2 տարի: Խմբում «նեռվայնանում» են ամեն ինչից, ամեն մեկից: Հենց ինքը John Blaze-ին նյարդայնացնում է «Անարդարությունը, կոսմոպոլիտիզմը, երկրի վրա թքած ունենալը, երկրում մենակ վատ բաների մասին խոսալն ա ինձ նեռվայնանցում, մենակ լավ բաներից խոսալն էլ ա ինձ նեռվայնացնում: Ընդդիմությունն ա շատ նեռվայնացնում, կառավարություննել ա ինձ նեռվայնացնում»:
Օրական 1000-ից ավել ֆեյսբուքի օգտատերեր նեռվայնանում են, ու արտահայտվում հենց այս խմբի պատին գրառումներ անելով: Սաքո Մինասյանին նեռվայնացնում է ատամի մածուկը. «Որ ատամներդ ուզում ես լվանալ , բոլոր նախնական գործողությունները անում ես , մեկ էլ չոտկի վրից պաստեն ընկնում ա», Արշակ Հակոբյանն էլ մրգերից է նյարդայնանում. «Մրգերի վազից ուզում ես մի հատ միրգ վերցնես, էն մի կողմից մի հատ միրգ ընկնում ա :)) », Եղիային էլ ուղտը. «ՈՒֆ, արա նեռվայնանում եմ էս լուցկու պաչկի վրի ուղտից: էս մի ժամ ա, մտածում եմ` յանի խի° ուղտ, էլի», Լեւոնին էլ զզվեցրել է Եվրատեսիլը. «Թեն փոյնթս գոու թու զառհումար, զզվցրին թողին ուժե : Այ սրանից եմ նեռվայնանում»: Լիլիթն էլ չգիտես` ինչու° նկարից. «Նեռվայնանում եմ կինդր շոկոլադի տուփի վրայի երեխու դեմքից: Ընենց չագուչով կխփեի ունքերի մեջտեղին, ինքը լացեր, ու ես էլի խփեի)) »:
Հետաքրքիր գրառումները John Blaze չկարողացավ մտաբերել, իսկ կան գրառումներ, որոնք հենց John Blaze-ին են «նեռվայնացնում». «Բայց երբեք չենք ջնջում, եթե մեջը քֆուր չկա:) »:
«Ես նեռվային եմ»-ին էսօր էլ «նեռվայնացրել» . «Կաֆեում մեկի հեռախոսը զնգաց, ռինգթոնը. «Ախ հեռացար դու իմ կյանքից, մայրիկ», մեկ էլ , վերցրեց ու ասում ա «հա մամ ջան»:
«Նեռվայնացած»` Մելանյա Հարությունյան