Անկարայում ընթանում է թենիսի $ 50 հազար մրցանակային ֆոնդ ունեցող միջազգային մրցաշար:
«Aravot.am»-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի չեմպիոնուհի Անի Ամիրաղյանը հաղթանակով է նշել նորամուտը՝ պարտության մատնելով Ճապոնիայի ներկայացուցիչ Կանամի Ցուժիին:
Հայաստանի լավագույն թենիսիստուհու վաղվա մրցակիցը լինելու էր բոսնիացի Ժասմին Տինժիչը, սակայն վերջինը հրաժարվել է հայ մարզուհու դեմ ելնել: Անիին այժմ մնում է ընդամենը մեկ խաղ՝ անցումային հիմնական փուլ մտնելու համար: Եվ եթե ստացվի, դա Անկախ Հայաստանի պատմության առաջին դեպքը կլինի կանանց մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ