Այսօր՝ դեկտեմբերի 17-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Երևանում հերթական քարաթափումներ են եղել:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարալանջի նորակառույց ճանապարհին, հսկայական ժայռաբեկորներ են պոկվել և թափվել ճանապարհին: Բարեբախտաբար այդ պահին, նշված հատվածով մեքենաներ չեն եղել անցնելուց, հակառակ դեպքում վիճակը ողբերգական կլիներ: Սա այս տարվա ընթացքում 3-րդ դեպքն է, երբ հսկայական ժայռաբեկորները պոկվում և ընկնում են ճանապարհին: Հավաքվածներն իրենց արդարացի վրդովմունքն էին հայտնում, որ տեղական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում թուլացած քարերը հեռացնելու համար:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի