Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեքսը, բռնությունը եւ եղանակի տեսությունը». Արդեն մյուս համերգին

Դեկտեմբեր 17,2011 17:44

«Առավոտ երիտասարդականը» անցած երկուշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին, «ժամադրվեց» «Արձաքանք» խմբի հետ: «Ինչ որ մի օր» խորագրով մենահամերգն էր: Մենահամերգից անմիջապես հետո խոսեցինք խմբի անդամներից Արտավազդ Բայաթյանի հետ: Պատմեց`համերգի սկզբից հանդիսատեսի հետ հանդիպումն լարված էր, հետո զգալով  դահլիճից եկող ջերմությունը` լարվածությունը փոխակերպվեց ուրախության:

«Ինչ որ մի օր» երգի գաղափարը դեռ 15 տարի առաջ է եղել. երգի կրկներգն անընդհատ պտտվել է Արտավազդ Բայաթյանի ուղեղում, մի օր էլ չի էլ հիշում` ինչ տրամադրություն ուներ, հանկարծ գրել է ամբողջ երգը: Ասում է` առաջին անգամ հանդիսատեսը ծանոթացել, բայց միանգամից չի ընկալել եւ ընդունել երգը: «Մի անգամ տանը դրել էի, ընկերս` Զավեն Հարությունյանն  էր էկել, էս երգը լսեց ու ասաց` իմ հաղորդման համար է»,- պատմում է Արտավազդ Բայաթյանը եւ հաստատում` հիմա այդ երգը շատ սիրելի է դարձել բոլորի կողմից: Երգի գաղափարն էլ  կյանքի հարատեւությունն է. «Ես համոզված եմ, որ  Աստված չէր կարող ստեղծել ժամանակավոր բան, ինքը ինչ ստեղծում է, հավերժական է, հրաշք աշխարհում չի կարող մի բան ժամանակավոր լինել, ամեն ինչ հավերժականության մեջ է, մի օր նորից կհանդիպենք»,- ասում է Արտավազդ Բայաթյանը:

Համերգի սկզբից էլ խումբն հայտարարեց. «Մենք մարդկանց  հետ հանդիպում ենք` ոչ թե ուրախ նոտաներով հաստատենք նրանց միջի ապահով սուտը, այլն նրա համար որ, արթնացնենք ըմբոստացնող ճշմարտությունը»: Արտավազ Բայաթյանը մեզ հետ խոսելիս էլ բացատրում է` արդարամիտ, կարեկից լինելը արդեն ճշմարտության երանգն է: «Սուտն էլ այն է, որ ոչ մեկ լավը չի, «եղունգ ունես, գլուխդ քորի», «ինչքան փող ունենաս, էնքան լավ»: Նման բաներ չկան»,- ասում է երաժիշտը: «Արձագանքի» մասին խոսելիս էլ` պատմում է` խումբը ձեւավորվել է 42 տարի առաջ, խմբի ադամները դպրոցական էին` ընկերներ: Ստեղծումից ի վեր` խմբի ստեղծագործական կյանքը վայրիվերումներ է ապրել, նախկինում չէին ընդունում, Արտավազդ Բայաթյանը ասում է`«փշոտ է » իրենց ասածը, հիմա էլ   նրանց գործից դժգոհողներ կան, բայց խումբը ստեղծագործական ալեկոծություններից չի նեղվում. «Ալիքն է միշտ առաջ տանում, ես շատ հանգիստ եմ եղել,  ոչինչ որ մարդ թշնամի ունի,  բայց ատելություն թող չլինի մեջը, ատելությունը սպանում  է ամեն ինչ»,- ասում է նա:  Խմբի անվանման մասին էլ պատմում է. «Մտուծում էի խմբի անունը պետք է անպայման մի հնչունի հետ կապված լինի ու մեկ տարի հետո արդեն անվանումը կար` «Արձագանք»: Արձագանքը այսպես է, եթե մենք հիմա ասենք, շատ մեծ տարածությունում այն հետո կլսվի»:  Տեսնում է` այսօր էլ նրան գալիս են լսելու տարբեր տարիքի մարդիկ. «Ուրեմն հասկացել են, շատ լավ է»:

Երիտասարդների հետ «Արձագանքը» շատ է աշխատել: «Երիտասարդները գալիս էին մեզ մոտ ու ասում` ես էս երգն եմ ուզում երգել, ասում էի` երգի, շատ-շատերն էլ բավական հաջողություններ են ունեցել»,- պատմում է Արտավազդ Բայաթյանը, նշում է այդ նույն երիտասարդների հասցեին քննադատություներ շատ են եղել. «Լավ է, որ եղել են քննադատություններ, չեն քննադատում այն, ինչ չկա, ուրեմն կար մի բան, երիտասարդները շատ լավ էին աշխատում, սիրում էին իրենց գործը եւ նվիրյալ էին»,- ասում է նա, նշում, որ «ջահելներին» շատ է հարգում եւ նրանց շատ լուրջ վերաբերվում. «Մեկը գալիս ա մի ախմախ բան ա ասում, ես էլ մտածում եմ` չգիտեմ` ինքը ինձ ախմա°խ բան ա ասում, թե° ախմախը ես եմ»: Արտավազդ Բայաթյանն ասում է չի սիրում ինքնահավաններին, ովքեր քննադատում են հայկական հեռուստաեթերը. «Նստում են` ասում դե մենք ի°նչ ունենք, բան չունենք նայելու, ցինիկ ինչ-որ խոսքեր, ես նման բաներ չեմ սիրում, ես նայում եմ հայկական հեռուստաընկերություն, տեսնում եմ բացերը, բայց գիտեմ` լավ բաներ էլ կան: Մեր եղածի չափ, մենք ի°նչ ենք ուզում: Մենք էտքանից ավել չենք, մեզ թվում է` էտքանից ավել ենք, ո’չ, էտ մեծամտությունը լավ բան չի… Եթե մենք իրատես լինենք, մեզ այդ հարցերը չէին տանջի »,- ասում է նա:

«Արձագանք» խումբն էլ մտադիր է ինչ-որ մի օր` հավանաբար գարնանը, նորից մի համերգ կազմակերպել: Արտավազդ Բայաթյանն էլ նշում է` այդ ժամանակ խումբը հանդես կգա նաեւ  այնպսի երգերով, որոնք հանդիսատեսը չի լսել: «Սեքսը, բռնությունը եւ եղանակի տեսությունը», մի քանի այլ երգեր էլ հաջորդ կմնան հաջորդ համերգի համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031