Շնորհիվ սպորտում վաստակած ֆանտաստիկ գումարների, գոլֆիստ Թայգեր Վուդսը, որ շարունակում է գլխավորել աշխարհի ամենահարուստ մարզիկների ցուցակը, ԱՄՆ-ի գրեթե բոլոր խոշոր քաղաքում առնվազն մեկ սիրուհի է պահում: Դրա համար էլ նա մշտապես սեքս սկանդալների էպիկենտրոնում է: Մարզիկի սեքսուալ ակտիվությունը չի «սառչում» անգամ, երբ այդ պատճառով նրա հետ համագործակցության երկարատեւ պայմանագիր ստորագրած հովանավոր ընկերությունները մեկը մյուսի ետեւից պայմանագրերը չեղյալ են համարում, ինչի հետեւանքով Վուդսի դրամապանակը «նիհարել» է ամբողջ $ 50 միլիոնով:
Բայց, ինչպես երեւում է, Թայգերը կազմակերպչական լավ ջիղ ունի: Նա այդքանից հետո 12 ամսում շուրջ $ 75 միլիոն է վաստակել: Դա $ 23 միլիոնով ավելի է, քան ամենահարուստ մարզիկների վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Կոբի Բրայանի կարողությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ