Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կեցցեն թխամորթ ջիգիթները

Դեկտեմբեր 17,2011 16:34

Մարիա Շարապովան չդիմացավ կամերունցի թխամորթ ֆուտբոլիստի հետ մրցակցությանը: Սակայն այստեղ ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքը ոչ մի կապ չունի:

Թենիսիստուհի Շարապովան, որ երկար տարիներ անվերապահորեն գլխավորում էր Ռուսաստանի ամենահարուստ մարզիկների ցուցակը, մրցաշրջան 2011-ում հարկադրաբար առաջատարի դերը զիջել է կամերունցի ֆուտբոլիստ, Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի նորընծա խաղացող Սամյուել Էտո’ Օ-ին, որի եկամուտն անցնող մրցաշրջանում կազմել է 26 մլն 400 հազար եւրո:

Ռուսական լրատվամիջոցները հատուկ ընդգծում են, որ Շարապովայի գործերն իրականում վատ չեն. Մաշան միայն թենիսով վաստակել է 2,9 մլն եւրո ու եւս 20 միլիոն` գովազդներից ու հովանավորներից: Սակայն աշխարհի ամենահաջողակ մարզուհին ի վիճակի չի եղել դիմակայել ֆինանսական ներդրումների այն «պայթյունին», որ եղավ մինչ այդ համեստ Մախաչկալայում: Այս քաղաքը միայն համաշխարհային 1-ին մեծության աստղեր ձեռք բերելու համար մեկ մրցաշրջանում հատկացրել է 100 միլիոն եւրո: ԶԼՄ-ների հավաստմամբ, 50 մլն. էլ ծախսվել է միայն նրանց աշխատավարձը վճարելու համար: Ուստի միանգամայն բնական է, որ Ռուսաստանի ամենաթանկ արժեցող մարզիկների լավագույն տասնյակում միայն Մախաչկալան երեք ներկայացուցիչ ունի: Իսկ Էտո’ Օ-ն դարձել է նաեւ աշխարհի ամենից ավելի բարձր վճարվող մարզիկներից մեկը: Եվ այն աստիճանի, որ անգամ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսսին ստիպված են բավարարվել ավելի ցածր էշելոններում սփոփիչ տեղերով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031