Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյանը էրեխեքի համար գյուղում ջրաշխարհ էր կառուցել, էդ էլ երեսով տվեցին

Դեկտեմբեր 17,2011 17:08

«Տարիներ առաջ մտածում էի, որ ընտրակաշառք կարելի է վերցնել: Հետո հասկացա, որ կա մի կատեգորիա, որոնց հետ ձեռք սեղմել, գործարքի մեջ մտնել չի կարելի, որովհետեւ դա փչացնում, պղտորում է հոգիդ, կեղտոտում եւ պարտավորեցնում: Ավելի լավ է չվերցնել, գործարքի մեջ չմտնել այն ուժերի հետ, որոնցից զզվում ես»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Խոսելով ընտրություններ անցկացնելու գործընթացի մասին՝ պատգամավորը նշեց, թե ընդդիմությունը պետք է յուրաքանչյուր տեղամասում ունենա 3-4 չվաճառվող, խելացի, օրենքն իմացող եւ նաեւ ֆիզիկապես ամուր մարդ: «Շատ կուսակցություններ հայտարարում են, որ ունեն 30-40 հազար, երբեւիցե չտեսանք դրանց տեղամասերում, մենակով ենք միշտ կռիվ տվել»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում պատգամավորների՝ բիզնես ունենալուն, «Դաշնակցության» ղեկավարը կարծիք հայտնեց՝ բիզնեսով զբաղվել չի կարելի, բայց սեփականություն ունենալ կարելի է. «Արթուր Աղաբեկյանը Ղարաբաղի գյուղում ջրաշխարհ է կառուցել, փոխանակ ծափահարեին, որ մարդն էդտեղ մի բան է կառուցել էրեխեքի համար, էդ էլ երեսով տվեցին, մաղձը պիտի թափեին»: Ըստ Վ. Հովհաննիսյանի, պետք է արգելել սեփականության շահը քաղաքական ասպարեզ բերել, այն ինչ-որ տեղի է ունենում ամեն քայլափոխի:

«Հույսը ժողովրդի արթնանալն է, եւ այն, որ ընդդիմադիր ուժերը վերջին ամիսներին կկարողանան արթնացնել ժողովրդի զգոնությունը, իմունային համակարգը: Ինքնապաշտպանվելու բնազդը մեր ժողովրդի մոտ չի աշխատում, աշխատում է միայն ոտքերով, հենց որ ճնշման աստիճանը դառնում է շատ բարձր, մարդը սկսում է մտածել երկիրը լքելու մասին: Այն մեխանիզմը, որը մարդուն պարտադրում է մնալ երկրում, պայքարել ու մնալ երկրում, ցավոք սրտի, չի աշխատում: Բայդ այդ մեխանիզմը չի մեռնում. հմուտ քաղաքական ուժը պետք է կարողանա դա արթնացնել»,- եզրափակեց Վ. Հովհաննիսյանը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031