Աշխարհում ամենախոշոր օն-լայն էնցիկլոպեդիայի` Wikipedia-ի հիմնադիր Ջիմմի Ուելսը օգտատերերի շրջանակում քվեարկության է դրել կայքի ժամանակավոր փակման հարցը: Այս մասին հայտնում է altapress.ru-ն: Նա բողոքում է ԱՄՆ-ում ընդունվելիք օրենքից: Ըստ այդ հակապիրատական օրենքի` ինտերնետ ընկերություններին իրավունք է տրվում անջատել ցանկացած կայք: Քվեարկությանը դեռ մասնակցել են Wikipedia-ի 130 խմբագիր, որոնց մեծամասնությունը կողմ է ժամանակավոր փակմանը:
Իմացավ` Արամ Արարատյանը