Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճանները՝ «Նիգ-Ապարանի» բարեկամ

Դեկտեմբեր 17,2011 15:27

«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական միության 5-րդ համագումարում այսօր միության նախագահ ընտրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը՝ փոխարինելով Երեւանի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին: Հիշեցնենք, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն ունի նաեւ երկու պատվավոր նախագահներ` Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը: Ողջույնի իր խոսքում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նկատեց. «Մեզ շատ են քննադատել՝ մեղադրելով, իբր տեղային հայրենասիրություն քարոզելու մեջ: Սակայն, վստահ եմ, որ բոլորն արդեն համոզվել են՝ հայրենասիրությունը հենց այնպես, վերացական գոյություն չի: Այն կոնկրետանում է՝ տունը, ընտանիքը, գյուղը, հայրենի եզերքը արժեւորելու, հայրենիքին նվիրվերվելու, նրա բարեկեցությունն իր հոգսը դարձնելու հոգեկերտվածքի մեջ»:

Ըստ պատվավոր նախագահի, հենց սրանք են եղել միության ինը տարիների գործունեության թիրախները: «Մեզ քննադատել են եւ այսօր էլ չեն դադարում, թե «Նիգ-Ապարանը» քաղաքական գործառույթներ է իրականացնում»,- նկատեց նա՝ քննադատողներին հիշեցնելով, որ իրենք իրականացնում են «հայոց պետականությանը հզորացնելու գործառույթ»:

Համագումարին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ տարբեր ֆրակցիաներից: Ողջ ընթացքում հանրապետական Արման Սահակյանը եւ Ժառանգության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը քաղցր-քաղցր զրուցում էին իրար կողք նստած: Ներկա էին նաեւ կառավարության տարբեր դասի չինովնիկներ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, հայտնի գործարար Հրանտ Վարդանյանը, Վլադիմիր Մովսիսյանը եւ Դերենիկ Դումանյանը պարգեւատրվեցին «Նիգ-Ապարանի» բարեկամ մեդալներով: Պաշտպանության նախարարն իր շնորհակալական խոսքում նկատեց. «Ղարաբաղցի լինելով՝ ինձ համար մեծ պատիվ է «Նիգ-Ապարանի» բարեկամը լինել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031