Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր Հզորությունը մեր բազմազանության մեջ է»

Դեկտեմբեր 17,2011 15:23

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սրահում մեկնարկեց  «Մշակութային խճանկար» փառատոնը, նվիրված էր ազգային փոքրամասնություներին: Սեղաններին ներկայացված էին  ազգային ավանդական ուտեստներ, իսկ մասնակիցները կրում էին ազգային տարազներ: Ասորի, հրեա, եզդի, հունական, վրացական, գերմանական  համայքները երգ ու պարով սկսեցին տոնակատարությունը: Հայերն էլ պակաս ակտիվ չէին, մի սեղան էլ իրենք էին գցել` նուռով ու կարմիր գինինով: Եզդի Խդր Հաջոյանը եզդիների միության նախագահի առաջին տեղակալն է: 21 տարեկան է, բայց արդեն հասցրել է իր ուրույն տեղը գտնել իրենց համայնքում, հարցեր է լուծում, միջոցառումներին էլ ակտիվ մասնակցում: Խդրը փառատոնին բերել էր իրենց ազգային ուտեստը` շըկլը, պատրաստված ամբողջությամբ ալյուրից ու ջրից: Սեղանին դրել է նաև իրենց պատրաստած դասագրքերն ու թղթերը, եզդի դպրոցականների համար պատրաստված: Քիչ այն կողմ եզդի ազգային հերոսների  անուններն ու նկարներն են, իսկ Խդրի հագին եզդի ժողովրդի դրոշի գույներն են, ամենն իր բացատրությամբ: Պարզվում է` եզդիները դրոշը նախկինում եղել է ամբողջությամբ սպիտակ, պայքարից հետո ներկվել է կարմիրով: Խդրն իր առաջ խնդիր է դրել, պետք է հասնի նրան, որ եզդի ժողովուրդն իր տարածքն ունենա, պետություն կոչվի. «Մենք ուրախ են, որ  առիթ ունենք մեր այլազգի ընկերների հետ մրցելու ներկայացնելու մեր ստեղծածը, սա հիանալի հնարավորություն է, եզդիները պատրաստ են ակտիվ մասնակցելու յուրաքանչյուր նախաձեռնությանը»: Հետն էլ երաժշտական գործիք է բերել: Ջաուշը պատրաստվում է Թուրքիայում, իսկ եզդիներն այն նվագում են հարսանիքներին: Այս անգամ Խդրը մի քանի տող կատարեց հենց   «Առավոտ երիտասարդական»-ի համար: Հրեական համայքից երկուսն են` Հասմիկ Առաքելյանը ակտիվներից է. «Մենք այսօր ցուցադրելու ենք մեր սուրբ հացը, նշխարհքը, որը ամենահարգված ուտեստն է մեր երկրում»:  Պակաս ակտիվ չեն նաև ասորիներն ու վրացիները, գերմանացիներն իրենց ավանդական գարեջրով, հույներն  իրենց  գրառումներով:  Կարգախոսն էլ միջազգային է` մեր հզորությունը, մեր բազմազանության մեջ է: Փառատոնը շարունակական է` դեկտեբերի 17-ին Վանաձորում, հետո նաև Գյումրիում:

          

Դավիթ Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031