Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ եղավ, երբ պետական պաշտոնյաները սկսեցին ֆռֆռալ կուսակցական նշաններով

Դեկտեմբեր 17,2011 14:32

«Դաշնակցությունն անդամատոմս չունի, եթե նույնիսկ ունենար էլ, հրապարակավ չէր բաժանի: Բացարձակապես անընդունելի է՝ բոլշեւիկյան սովետական պրակտիկա է: Նախ, իհարկե անթույլատրելի է, երբ պետական բյուջեի միջոցով կազմակերպված միջոցառումը հանկարծ ստանում է կուսակցական երանգ: Դա նշանակում է, որ պետական իշխանությունը եւ կուսակցությունը սերտաճել են: Սա կործանման սկիզբն է:  Սովետական միությունում այն հասել էր աբսոլյուտի: Այդ 70 տարվա կյանքը կարելի է բացատրել միայն նավթով եւ 250 միլիոնանոց բնակչությամբ: Մեր նման փոքր երկրում այդ ճանապարհը կարող է շատ ավելի կարճ լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ասաց ԱԺ  ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այդ խայտառակ պրակտիկան սկսվեց այն ժամանակ, երբ պետական պաշտոնյաները սկսեցին ֆռֆռալ կուսակցական նշաններով: «Չեմ պատկերացնում որեւէ երկիր, որտեղ նախագահը կամ վարչապետը կրում են կուսակցության նշան: Երբ այդ նշանները դնում են, ինչ էլ որ հայտարարվի, ասվի, այնումենանիվ, հասարակությունն այդ մարդուն, պաշտոնյանին տեսնում է որպես այդ քաղաքական ուժի, ոչ թե բոլորի նախագահ»,- ասաց «Դաշնակցության» ղեկավարը եւ հավելեց, որ ինքն անձամբ Հայաստանում ինչ-որ մակարդակից բարձր պետական պաշտոնյային օրենքով կարգելեր կուսակցական տարբերանշաններ կրել, որովհետեւ Վ. Հովհաննիսյանի կարծիքով, այդպիսի տարբերանշանն ինքնին այդ կուսակցության գովազդն է եւ մարդկանց վրա ճնշող ազդեցություն է գործում:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031