Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանին «համաներեցին»

Դեկտեմբեր 17,2011 13:44

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին: Ժողովն երեկ ընտրել է փետրվար-մարտ ամիսներին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարի Կենտրոնի պատվիրակներին:  Զարմանալի է, բայց փաստ` պատվիրակներ են ընտրվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ Գործադիր մարնի անդամ Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմեկերպության անդամ Հասմիկ Վարդանյանը:

Նկատենք, որ Գագիկ Բեգլարյանն իր պաշտոնանկությունից հետո երկար ժամանակ բոյկոտում էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը: Վերջինս պարզապես չէր ներկայանում այդ նիստերին, իսկ ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն անընդհատ ստիպված էր լինում ապատեղեկատվություն տարածելու, թե Բեգլարյանը հանրապետությունում չէ: Իսկ հատկապես նիստի օրերին Բեգլարյանը երեկոյան դուրս էր գալիս տանից եւ սկսում էր զբոսնել Երեւանի փողոցներում:

Բեգլարյանը սկսեց ՀՀԿ նիստերին մասնակցել միայն վերջերս, ավելի որոշակի` հոկտեմբերի վերջին օրերին, երբ հրաժարականի դիմում ներկայացրեց Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ական որոշ գործիչներ այդ նիստից հետո ասում էին, որ Բեգլարյանին վաղուց չէին տեսել այդպիսի բարձր տրամադրությամբ: Հետո արագորեն լուրեր շրջանառվեցին, որ Բեգլարյանին տանում են գործադիր մարմին` աշխատանքի, եւ հենց այդ «գործի» համար են հանդիպել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031