Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուռը բաց» ֆիլմի պրեմիերան՝ այսօր

Դեկտեմբեր 17,2011 13:33

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) դարձել է «Կայմ» հեռուստաընկերության նկարահանած «Դուռը բաց» հայկական լիամետրաժ կատակերգական ֆիլմի գլխավոր հովանավոր: Բոլոր ցանկացողները կարող են դիտել ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում՝ սկսած դեկտեմբերի 17-ից:

Ֆիլմի ռեժիսորն է Ավագ Ավագյանը, որը հայ հանդիսատեսին հայտնի է որպես «Իմ սիրելի քաղաք Երեւան» ֆիլմի հեղինակ: «Դուռը բաց» ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը եւ Արսեն Գրիգորյանը: Բեմադրող օպերատորը Արտավազդ Խաչատուրյանն է, պրոդյուսերը՝ Հրաչյա Շմավոնյանը:

«Վերջին շրջանում հայկական կինեմատոգրաֆը հանդիսատեսին է ներկայացրել մի շարք հաջողված նախագծեր: Դա թույլ է տալիս նկատել ազգային կինոարտադրության վերածննդի միտումները եւ հուսալ, որ այս ոլորտում կլինեն նոր նվաճումներ: Մենք հավատում ենք, որ նոր ֆիլմը կդառնա հայ հանդիսատեսի ամենսիրվածներից մեկը, եւ Ամանորի տոների նախաշեմին կպարգեւի նրանց ուրախ եւ դրական զգացմունքներ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031