Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն Աստված գիտե, թե ռուսներն ինչ կանեն

Դեկտեմբեր 17,2011 13:26

«Առավոտի» հարցին՝ եթե մի օր հայ-թուրքական սահմանին ռազմական գործողություններ ծավալվեն, ռուս զինվորը ինչո՞ւ պիտի պաշտպանի Հայաստանը, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հակադարձեց. «Այս ամենում ամենակարեւոր խնդիրը ռազմաքաղաքական եւ ազգային անվտանգության խնդիրն է: Պայմանագիրն ասում է, որ նրանք պարտավոր են այդ սահմանը պահել, եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա: Եվ ոչ միայն 102-րդ բազայի ուժերով, այլեւ Ռուսաստանի զինված ուժերով, որոնք  նման զարգացումների ժամանակ համապատասխան պլաններ ունեն: Այդ բոլորը ծրագրված է: Թե ինչպիսին կլինեն քաղաքական իրավիճակը, կոնյունկտուրան, ճնշումները, իրենք կիրականացնե՞ն՝  համաձայն պայմանագրի, թե՞ ոչ՝ միայն Աստված գիտե»:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել