Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնես` ինչի՞ դիմաց

Դեկտեմբեր 17,2011 13:28

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վերջերս կատարել է իր գործունեության ընթացքում թերեւս ամենագովելի արարքը.«Ժողովուրդ»-ի տեղեկություններիով` նա հրաժարվել է դրական եզրակացություն տալ ՀՀ կառավարության որոշման նախագծին, որով Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի մոտ 148 հա անտառ հատկացվեց արաբ շեյխ Մուհամմեդ Մուսսալամին: Դա էր պատճառը, որ ՀՀ գյուղատնտեսության տխրահռչակ նախարար Սերգո Կարապետյանն էր զեկուցում հարցը` հայտարարելով, թե «պետք է անտառը տանք մասնավորին, որպեսզի փրկենք հրդեհներից»: Բայց քանի որ Բուլկի Արամն իր գործունեությամբ խոցելի վիճակում է գտնվում, չի կարողացել մինչեւ վերջ կռիվ տալ: Տեղեկացանք, որ արաբի գործընկեր, ՀՀԿ-ական պատգամավոր, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանը բանագնացներ է ուղարկել նախարար Հարությունյանի մոտ` անտառի տրամադրման համար գրավոր համաձայնություն տալու համար: Ասում են` Բուլկին արդեն համաձայնել է: Տեսնես` ինչի՞ դիմաց:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031