Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Վարշավայում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 25 երկրների ավելի քան 370 մասնակիցների պայքարում վաստակելով 20 միավոր՝ նվաճեց չեմպիոնի կոչումը: Նրան հանձնվեց նաեւ 1-ին տեղի համար սահմանված 2000 եւրո դրամական պարգեւը: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչներից Սերգեյ Մովսիսյանը 15-րն էր, Հրայր Սիմոնյանը՝ 27-րդը, Զավեն Անդրիասյանը՝ 35-րդը:
Այսօր եւ վաղը Լեհաստանի մայրաքաղաքում շախմատիստները կորոշեն նաեւ Հին Աշխարհամասի արագ շախմատի չեմպիոնին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ