Այսօր շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Երեւան-Մոսկվա-Ստամբուլ չվերթով մեկնում է Թուրքիա, որտեղ վաղը Մարդին քաղաքում կտրվի աշխարհի թիմային առաջնության մեկնարկը:
Հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը թիմում ընդգրկել է Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Լիլիթ Գալոյանին, Մարիա Կուրսովային եւ Նելլի Աղինյանին:
Մինչեւ դեկտեմբերի 28-ը առաջնության մասնակից 10 ազգային հավաքականները՝ Հայաստանը, Չինաստանը, Վրաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ՀԱՀ-ը, Թուրքիան, Ուկրաինան եւ Վիետնամը, աշխարհի թիմային չեմպիոնին կորոշեն ինը տուրերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ