ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանն այսօր հերթական բարեգործական առաքելությամբ եղավ Գավառում եւ Մարտունիում:
Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստը մեծ քանակությամբ նվերներ՝ համակարգիչներ, մարզագույք եւ Ամանորի կապակցությամբ՝ քաղցրավենիք, նվիրեց Գավառի մանկատան վեց տասնյակից ավելի սաներին, որից հետո ուղեւորվեց Մարտունի եւ թիվ 3 միջակարգ դպրոցի աշակերտներին մարզական գույք նվիրեց:
Հենրիխ Մխիթարյանի այսօրվա բարեգործական ուղեւորության մասին Գայանե Նազարյանի ռեպորտաժը կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Գայանե Նազարյանի