Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարողանում սիրել»

Դեկտեմբեր 16,2011 22:07

«Ես ոչ մեկին չեմ կարողանում սիրել», – ասում է Նարեն: Արդեն 20 տարեկան է , բայց երբեք չի զգացել սիրո ջերմությունը:Ասում է` շատ  է փորձել, բայց ոչ մի կերպ չի ստացվել. «Ամենամեծ մեղավորը ես եմ, բայց ի°նչ

անեմ, չեմ կարողանում ասել «Ես քեզ սիրում եմ»: Շատ անգամաներ են եղել, երբ շատ եմ ցանկացել, բայց սիրս ինձ կանգնեցրել է»:

Նարեն գեղեցիկ, հետաքրքիր, անմիջական աղջիկ է: Սովորում է Մանկավարժական համալսարանում: Իր անորոշ  վիճակն էլ համարում է` սկսվել է այն ժամանակ, երբ իր դասընկեր Արմենը 9-րդ դասարանում ասել է, որ սիրում է նրան. «Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Սովորել մի մարդու հետ 9 տարի, նստել կողք կողքի  ու լսել նման խոսքեր»: Շատ էր զարմացել Նարեն: Առաջին անգամ էր լսում, որ մեկը սիրում է իրեն. «Կարող է այդ ժամանակ չէր սիրում, ուղղակի ինչ-որ զգացմունքներ ուներ, բայց «նոր» էր այդ ամենը իմ համար: 9 տարի մենք միասին էինք սովորում, բայց առաջին անգամ էի զգում նրա հայացքը, առաջին անգամ էի տեսնում այդ աչքերը»:

Արմենը տվեց ժամանակ, որ Նարեն մտածի, ու շփվեցին մոտ մեկ ամիս: Համբերատար սպասելուց հետո Արմենը խոսեց Նարեյի հետ. «Այսօրվա պես հիշում եմ, երբ Արմենին ասացի չեմ կարող սիրել: Ես երբեք չէի տեսել նրան այդ վիճակում: Ցանկանում էր արտասվել, բայց մի բան պահում էր: Հանկարծակի գրկեց ինձ ու ասաց, որ չթողնեմ իրեն»: Շատ ցավալի էր Արմենին տեսնել այդ վիճակում: Նարեն շատ լավ գիտակցում էր, որ չէր կարող սիրել. «Ոչ թե նրա համար, որ մենք 9 տարի շփվել ենք, որպես լավ ընկերներ, չէ’…»: Չկարողացավ շարունակել, արտասվեց: Մեղավոր հայացքով ասում է , որ շատ թանկ է իր համար նրանց ընկերությունը: Ու հիշում է Արմենի խոսքերը, որ չի մոռանա մինչև կյանքի վերջ. «Պետք է բոյով ու կապույտ աչքերով լինեի°, որ սիրեիր»:

Անցնում է 2 տարի: Նարեն պատմում է , որ շփվում է տարբեր տղաների հետ, հասցրել է ճանաչել շատերին, բայց երբեք չի կարողանում ասել. «Ես քեզ սիրում եմ »: Մի բան խանգարում է, մի բան չի հասկանում. «Ես երբեք չե°մ սիրի: Ես շատ եմ ուզում իմանալ , թե ինչ է սիրելը, ժպտալ սիրով լի աչքերով»: Ամեն անգամ իրեն կորցնում է, երբ  մեկին պետք է ասի, որ չի կարողանում սիրել: Ամեն անգամ մեղադրում է իրեն, ու լինում են դեպքեր, երբ հրաժարվում է իսկական ընկերությունից. «Էլ չգիտեմ` ի°նչ անեմ: Չեմ կարողանում նորմալ շփվել տղաների հետ. ունենալ լավ ընկերներ: Վերջում  էլի կանգնում եմ նույն հարցի առաջ. սիրու°մ եմ, թե°` ոչ: Ի°նչ անեմ»: Նորից աչքերը արցունքոտվեց. «Ես դեռ պետք է  պատասխան տամ Արմենին»:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031