Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացան քաջարանցիների տեսակետները ներկայացնել կառավարությունում

Դեկտեմբեր 16,2011 21:04

Սյունիքի մարզի Քաջարան գյուղում քիչ առաջ ավարտվեց մոտ մեկուկես-երկու ժամ տեւած խորհրդակցությունը` Քաջարան գյուղի հողերը հանքարդյունաբերությանը տրամադրելու թեմայով` Երեւանից ժամանած կառավարական պատվիրակության մասնակցությամբ: Հիշեցնենք, որ լրագրողներին թույլ չէին տվել ներկա լինել խորհրդակցությանը, սակայն դրա ավարտից հետո տեղեկացրին, որ որեւէ որոշում չի ընդունվել: Բայց տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանի գլխավորած պատվիրակությունը խոստացել է քաջարանցիների առաջարկներն ու բողոքները ներկայացնել կառավարություն, եւ ցանկացած որոշում ընդունելու դեպքում` հաշվի առնել քաջարանցիների շահերը:

<Առանց գյուղացիների, առանց համայքնի համաձայնության չի կարա ոչինչ լինի, եթե նույնիսկ հերոս գյուղ չլիներ, հասարակ գյուղ լիներ: Կառավարությանը պետք չի բողոքավոր ժողովուրդ, պետք չի որ ժողովուրդը դժգոհի: Սեպտեմբերին ստեղծվել է աշխատանքնային խումբ` բաղկացած բնապահպանության, մշակույթի, տարածքային, էներգետիկայի նախարարությունների ներկայացոցիչներից, մարզպետարանից, նախարարությունից, որպեսզի ձեր կողմից բարցրացված հարցը բազմակողմանի ուսումնասիրենք եւ կառավարությանը ներկայացնենք: Ինչպես տեսնում եք սեպետեմբեր ամսին ստեղծված աշխաատքննային խումբը դեկտեմբերին նոր հասավ գյուղ, ինչն անընդունելի է, շատ վատ է: Այս ամբողջ լարվածությունը, բորբոքվելը, որ առաջացավ աշխատանքային խմբի ուշ գալու արդյունքն է: Առաջին նիստը աշխատանքային խումբը կայացրել է Երեւանում, որոշեցիք հետո անպայման գալ տեղում  ուսումնասիրել: Հիմնական մեղավորը մենք ենք, որ ուշ ենք եկել, ներեղություն եմ խնդրում եւ բոլորին հավաստիացնում, որ աշխատանքային խումբը համակողմանի բոլոր հարցերն ուսումնասիերլու է եւ բոլորիդ տեղյակ է պահվելու այդ մասին>, – գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նշեց պարոն Բախշյանը: Խորհրդակցության ժամանակ լսել եւ արձանագրվել են բոլորի կարծիքները, որից հետո հավաքված բնակիչներին կրկին հավատացրել են, որ առանց գյուղացիների կարծիքը հաշվի առնելու որոշում չի կայացվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031