Այսօր՝ դեկտեմբեր 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը
16.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում իրար են բախվել
ԲՄՎ մակնիշի 28 ՍՕ 626 համարանիշի և Մերսեդես մակնիշի 27 ՕՕ 374
համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով ԲՄՎ-ն մոտ 7 մետր գլորվել է
ձորը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական
գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի
գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր
վարչության Սյունիքի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Գրիգոր Մինասյանի
գլխավորությամբ։
Վթարի վայրից մարմնական վնասվածքներով Գորիսի բժշկական կենտրոն են
տեղափոխվել ԲՄՎ-ի վարորդ 34-ամյա Սասուն Հովսեփյանը, ԲՄՎ-ի ուղևոր
27-ամյա Շահեն Մեժլումյանը, ինչպես նաև Մերսեդեսի վարորդ 24-ամյա Հայկ
Կարապետյանը և Մերսեդեսի ուղևոր 26-ամյա Սմբատ Ղրդիլյանը։
Կարդացեք նաև
Հիվանդանոցում Ղրդիլյանը մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի
քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մահացածն ու երեք
վիրավորները Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչներ են։