Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովհաննիսյանը կոչ է անում՝ վեր կանգնել «մանր-մունր կծմծոցներից»

Դեկտեմբեր 16,2011 18:12

«ՀԱԿ-ն իսկապես մտահոգված է, որ երկրում արդար, ժողովրդավարական ընտրություններ լինեն, վերջապես այդ ընտրությունների արդյունքում իշխանափոխություն լինի: Եվ այն քաղաքական ուժերը , որոնք հասկանում են, որ ՀՀԿ-ը կամ կոալիցիա կոչվածը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանին ոչինչ չեն տվել, ոչ մի ծրագիր չեն իրագործել, երկիրը կանգնեցրել են կործանման առջեւ՝ իրենց առջեւ խնդիր դնեն այս իշխանություններից ազատվել: Դա ՀԱԿ-ի գերագույն նպատակն է: Մնացած մանր-մունր կծմծոցին՝ ով ի՞նչ ասաց, ե՞րբ ասաց…դրանից վեր պիտի գտնվեն եւ հասկանան, որ գերխնդիրն այլ է»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ , Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, թե ՀԱԿ-ը պատրաստակամ է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ մշակել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նկատել էր. «Այն ժամանակ, երբ մենք բոլորս միասին պիտի պայքարեինք ԸՕում փոփոխություններ անելու համար՝ ՀԱԿը 2010թ. հոկտեմբեր 22-ի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր հայտարարության մեջ շեշտում էր՝ « Ընտրական օրենսգրքի նման քննարկումներ նախաձեռնելով, իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե, իբր, մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է»։ Կամ՝ «ՀԱԿը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա մասնակից կդառնա վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն»: Այն ժամանակ «պարտակողը» մենք էինք՝ «Ժառանգությունն» ու ՀՅԴն, որովհետեւ ՀԱԿը այդ քննարկումներին չէր մասնակցում, իսկ մենք մասնակցում էինք»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031