Այս պահին Սյունիքի մարզի Քաջարան գյուղում հավաքված է մոտ 200 քաջարանցի` հարկադրաբար հրաժարական տված, սակայն դեռ գործող գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ միասին: Գյուղացիներն ավելի քան 2 ժամ է՝ սպասում են ՀՀ կառավարության պատվիրակներին, որոնք պետք է պարզաբանեն, թե ինչու է կառավարությունը որոշել գյուղի հողերի մի մասը, այդ թվում՝ գերեզմանատունը, տրամադրել հանքարդյունաբերությանը:
Ժամեր շարունակ ապարդյուն սպասող գյուղացիները մեղադրում են կառավարությանը՝ իրենց գյուղապետին հրաժարական պարտադրելու համար:
2 ժամ սպասելուց հետո՝ վերջապես ժամանեց պատվիրակությունը Երեւանից՝ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանի գլխավորությամբ: Վերջինիս նախաձեռնությամբ էլ քննարկումների դահլիճից հեռացրել են լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներին, պատճառաբանելով, թե նրանք որեւէ կերպ չեն կարող օգտակար լինել քննարկվող խնդրի լուծմանը:
Մերի ՍՈՂՈՄԱՆՅԱՆ