Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի ենթարկած մեքենայի պետհամարանիշը հայտնի է, բայց ոստիկանները մեղավորին չե՞ն գտնում

Դեկտեմբեր 16,2011 17:58

Նոյեմբերի 15-ին վրաերթի ենթարկված 56- ամյա Հակոբ Հակոբյանը թեեւ պնդում է, որ արձանագրել է իրեն վրաերթի ենթարկած մեքենայի համարը՝ 10, 448, ու հանձնել գործը քննող քննիչին, բայց մինչ օրս գործին ընթացք չի տրվել ու չեն հայտնաբերել մեղավորին:

Տուժողի կինը՝ Ռոզա Հարությունյանը, Aravot.am-ին պատմեց, որ ամուսնու հետ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 10:30-ի մոտակայքում՝ ավտոկայանի մոտ. «Մեքենան անցել է ամուսնուս ոտքերի վրայով: Հետո մեքենայից իջել են երկու հոգի՝ վարորդը երիտասարդ, կողքի ուղեւորը՝ տարեց մոտեցել են ամուսնուս, երեւի չափել վնասվածքի աստիճանը ու պպտվել նստել են մեքենա ու փախել»:

Ռ. Հարությունյանի խոսքերով, ամուսինը ծանր կոտրվածքներով տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց՝ տրավմատոլոգիայի բաժին .«Ես թոշակառու եմ, ու ինձ համար մեծ դժվարություն է բժշկական ծախսերը հոգալը»:

Ոստիկանությունից Aravot.am-ին պարզաբանեցին, որ քաղաքացու նշած պետհամարանիշն առանց տառերի է ու ամբողջ հանրապետությունում այդ համարանիշով շատ մեքենաներ կան: Ոստիկանույթունից խոստացան, որ առաջիկա շաբաթներին հանցագործություն կատարած մեղավորներին «հաստատ կբացահայտեն» եւ այս դեպքի հետ կապված էլ կներկայացնեն այլ մանրամասներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031