Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձմեռ պապ գոյություն ունի». հոգեբան

Դեկտեմբեր 16,2011 17:41

Այժմ ոչ միայն Ձմեռ պապերն են ժամանակակից, այլ երեխաներն են շատ առաջադեմ. նրանք նախկինի պես խաղալիք, կոնֆետ կամ հագուստ չեն խնդրում Ձմեռ պապից: Հիմա երեխաներն իրենց նամակներում Ձմեռ պապին ոչ թե խնդրում, այլ պարտադրում են, որ իրենց նվեր՝ «iPad» եւ «iPhone» բերի:

Վերջերս հեռուստաալիքներից մեկի լուրերի թողարկման ժամանակ, մեկնաբանը ներկայացրեց Ձմեռ պապին ուղղված փոքրիկ աղջնակի նամակ:

Երեխան Ձմեռ պապին նամակ գրելով, ներկայացրել էր իր ցանկությունը, վերջում հավելել, որ եթե պապիկն այն անտեսի, նվերը չբերի, ինքը կսպանի նրան, իսկ եղջերուներին՝ կկտրտի, կխորովի ու կուտի:

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Անժելա Գրիգորյանը «սարսափ ժանրի» նամակն այսպես մեկնաբանեց. «Երեխան գուցե ինչ որ ֆիլմի ազդեցության տակ է եղել. նրա ագրեսիվ վարքը Ձմեռ պապի հետ կապված՝ միայն դրանով կարող է բացատրվել եւ մեկ էլ խաբված լինելու զգացումով: Գուցե փոքրիկին ասել են, որ իրականում Ձմեռ պապեր գոյություն չունեն, նա էլ բնականաբար հիասթափված, բայց չցանկանալով հավատալ այդ մտքին, գրել է իր նամակը, բայց ոչ թե խնդրելով, այլ պարտադրելով: Պարտադրանքն արդեն իսկ վատ է, երեխային պետք է բացատրել, որ Ձմեռ պապին պետք է միմիայն խնդրել»:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ ոչ մի դեպքում երեխաներին չասել՝ Ձմեռ պապ գոյություն չունի: Ըստ նրա, երեխան պետք է այնքան ժամանակ հավատա, որքան ինքն է ուզում. «Մի հիասթափեցրեք ձեր փոքրիկներին, մի փչացրեք նրանց հեքիաթը: Իսկ իրականում, դուք ի՞նչ գիտեք, որ Ձեմեռ պապ գոյություն չունի: Ես հավատում եմ՝ Ձմեռ պապեր գոյություն ունեն (ժպտում է)»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031