Այսօր Վարդան Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Նոր տարին պատրաստվում է դիմավորել «սովորական»: Թե այդ սովորականի տակ մենք ինչ ենք հասկանում, պատգամավորն ինչ է հասկանում` նա չմանրամասնեց: Մեր հարցին` ինչքա՞ն ծախս է ձեր համար Ամանորի տոնը` պատգամավորը պատասխանեց. «էդ կնգաս գործն է, ես ինչ իմանամ: Ես քարտս տվել եմ միանգամից իրեն, աշխավարձիս քարտը միանգամից կնոջս եմ տվել` պրծել եմ, 310 հազար է, թե 205 հազար դրամ»:
Մեր հարցին` մարդիկ իրենց ստացած սուղ աշխատավարձով այս տարի կարո՞ղ են Նոր տարի անել` նա պատասխանեց. «Ո՞ր մարդուն նկատի ունես, միջին աշխատավարձով ապրողը 110 հազար է ստանում, իսկ 110 հազար ստացողը ինքը միջին չափի Նոր տարի կարող է անել»: Երբ շեշտեցինք խոզի բդո՞վ, պարոն Այվազյանը հեգնեց` հիմա կարող ա ուզես սեւ իկրայո՞վ անեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև