Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցիները պահանջում են մանկապիղծին խարույկի վրա այրել

Դեկտեմբեր 16,2011 17:05

Հայտնի է, որ մի շաբաթ առաջ Գյումրիում տեղի էր ունեցել մանկապղծության նողկալի մի դեպք. 25-ամյա Վարդան Ղազարյանը Գյումրու կենտրոնում, օրը ցերեկով, բռնաբարել էր գիշերօթիկ դպրոցի 10-ամյա սաներից մեկին: Ու թեևւ մանկապիղծը ձերբակալված է, նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում, այդուհանդերձ գյումրեցիները սահմանված պատժաչափով չեն բավարարվում: Մեր հետ զրույցում, գյումրեցիներից շատերը պահանջում էին ջահելին կամ կախաղան հանել, կամ էլ մանր խարույկի վրա այրել:

Aravot.am-ն այսօր Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսակ պատժի կարելի է արժանացնել երեխա բռնաբարողին, որին ի պատասխան սրբազանը ևւս 20 տարի առաջ Գյումրիում կիրառված մեթոդը հիշեց, այն է` հրապարակի կենտրոնում մանր խարույկի վրա այրելը. «20 տարի առաջ Գյումրիում նման մի դեպք եղավ, ու հիշո՞ւմ եք ինչ վերջաբան ունեցավ, խարույկի վրա այրեցին`Լինչի դատաստանի ենթարկեցին: Հիմա, ես իբրևւ հոգևւորական, բնականաբար չեմ կարող քաջալերել Լինչի դատաստանը, բայց սա այնպիսի հարց է, որ իմ մեջ կռվում են սովորական մարդը և հոգևւորականը: Հոգևւորականն իմ մեջ ասում է, որ վերջիվերջո նույնիսկ այսպիսի հրեշի նկատմամբ պետք է որոշակի մարդկային վերաբերմունք ցուցաբերել, ինչոր տեղ ներողամտություն ունենալ, ինչոր տեղ փորձել դարձի բերել: Բայց մյուս կողմից, երբ որ հոգևւորականն իմ մեջ լռում է , ևւ պարզ մարդն է իմ մեջ խոսում, անշուշտ ես մոտենում եմ այդ հարցին, ինչպես շատերը՝ արժի ծայրահեղ կերպով պատժել:Դրա համար կարող եմ ասել այնպիսի հարց է, որ ինքս իմ հետ կռվի մեջ եմ»:

Իսկ ի՞նչ կարծիք ունի սրբազանն Աժ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այն նախաձեռնության մասին, որ այդպիսիներին անհրաժեշտության դեպքում պետք է ամլացնել. «Եկեղեցին այդ հարցի շուրջ դեռ իր մոտեցումը չի ցուցաբերել, և ես կարտահայտեմ իմ անձնական կարծիքը: Ես կարծում եմ, որ եկեղեցին չպիտի քաջալերի նման բաները: Մարդը կարող է մի անգամ սխալվել է, բայց դա չի նշանակում է, որ նա դատապարտված է այդ սխալը միշտ գործելուն, ևւ դրա համար արժի, որ նրան այդպիսի պատժի ենթարկեն: Ներման հնարավորությունը միշտ մենք չպետք է բացառենք: Բայց հոգեկան հիվանդների պարագայում, եթե պարզ երևում է, որ անբուժելի են՝ գուցեև հնարավոր է: Այս թեմայի շուրջ պետք է լուրջ մտածել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031