Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը կենսաթոշակային բարեփոխումներին մասամբ է պատրաստ

Դեկտեմբեր 16,2011 16:34

Բարեփոխված կենսաթոշակային համակարգին անցնելու համար մեր երկրի բոլոր գործատուները, պետք է պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) իրենց ֆինանսական հաշվետվությունները ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Մինչդեռ այսօր Հայաստանում ընդամենը 7500 հարկ վճարող է օգտվում այդ տարբերակից:

ՊԵԿ-ն ու գործատուները պատրա՞ստ են արդյոք այս տարվանից մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումներին հարցին՝ այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված «Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողով»-ին ներկա, ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Որոշակի ռիսկեր կան եւ դրանք հիմնականում կապված են անձնավորված հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման հետ: Պետք է հասցվի ծրագիրը ժամանակին ե՛ւ մշակվի ե՛ւ տեղադրվի ե՛ւ օգտագործվի, քանի որ 2013 թվականից սկսած Հայաստանի բոլոր գործատուները պետք է հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնեն, սակայն, այսօր ընդամենը 7500 գործարար է այդ եղանակով հարկ վճարում: 2013-ից այդ թիվը տասնապատկվելու է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031