Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցուն հասարակաց տներ է՞լ են պետք

Դեկտեմբեր 16,2011 16:27

Գյումրու երկու հանրահայտ դեմքերը` ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, թեևւ քաղաքապետի նախորդ ընտրություններից հետո մեկը մյուսին չեն հանդուրժում, սակայն վերջերս սկսել են միմյանց ընդօրինակել ու խոսել նույն բառապաշարով: Եթե Գյումրու քաղաքապետը, արձագանքելով իր հիմնած բիզնեսին` սոված ու անօթևւան քաղաքում միլիարդանոց «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի կառուցմանը, արդարանում է. «Ո՞վ է ասել, որ գյումրեցին նման շքեղ հյուրանոցի արժանի չէ», ապա Մարտուն Գրիգորյանը նույն ձեւով արդարացնում է գերեզմանի ճանապարհին հորեղբոր որդու հիմնած գիշերային ակումբի գոյությունը: «Ո՞վ է ասել, թե գյումրեցին գիշերային ակումբների ու մերկապարուհիների կարիք չունի»:

 

Այսօր Aravot.am-ը Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին խնդրեց գնահատել թե մեկի և թե մյուսի կառույցների անհրաժեշտությունը Գյումրի համար ու նրանց արած հայտարարությունները: «Ես ցավում եմ, որ հնչել է նման արտահայտություն, թե գյումրեցին իրավունք չունի՞ մերկապարուհիներ ունենալու: Շատ բաներ ունենալու իրավունք ունի գյումրեցին, բայց, իբրեւ քրիստոնյա, անշուշտ իրավունք չունի ունենալու ոչ գիշերային ակումբ, ոչ էլ առավել եւս մերկապարուհիներ:Գիշերային ակումբի գոյությունը մի նվաճում, առաջխաղացում չէ , այլ բարոյականության անկման մասին է վկայում: Մերկապարուհիներ ունենալչունենալն էլ չափանիշ չէ անկիրթ կամ զարգացած լինելու, սա քրիստոնեական բարոյականությունից հեռու կամ մոտիկ լինելու չափանիշ է: Իհարկե, եթե հարցը դիտում ես անկրոնության հարթության վրա և չկա քրիստոնեություն ու կրոնական զգացում, անշուշտ, ամեն ինչ էլ կարող է լինել քաղաքում, հասարակաց տներ էլ կարող են լինել»:

Սրբազանի կարծիքով այդպիսի օբյեկտներ չպիտի բացվեն քաղաքում, բայց եթե նույնիսկ բացվում են ինչ-որ մեկի ջանքով, պիտի պարապուրդի մատնվեն: «Որ ասում են`ակումբի պահանջարկ կա, ուրեմն պիտի լինի, շատ բաների պահանջարկ էլ կա, թմրանյութի պահանջարկ էլ կա, վաճառեք թմրանյութը, ինչո՞ւ չեք վաճառում: Սա էլ հոգևւոր թմրանյութ է: Անբարոյական մթնոլորտի մեջ ենք ապրում ու

,ցավոք, ընդունում ենք որպես նորմալ քրիստոնեություն»:

Ըստ սրբազանի, բարոյական իմաստով այնքան ենք ապուշացել, որ մայր տաճար տանող ճանապարհը լցրել ենք անբարոյական օբյեկտներով` կազինոներով ու գիշերային ակումբներով:

Անդրադառնալով քաղաքապետի աչք ծակող հյուրանոցին էլ՝ Միքայել Աջապահյանը դարձյալ գտնում է, որ անօթևւաններ ունեցող քաղաքում այդպիսի շքեղ հյուրանոց կառուցելը բարոյականության հարց է: «Ես շքեղ հյուրանոցի դեմ չեմ, թող լինի, եթե այդ հյուրանոցը պետք է օգնի զբոսաշրջությանը, որպեսզի էստեղ հյուրեր գան, մնան, դրամ ծախսեն ու էս քաղաքին օգուտ լինի, թող լինի, ինչ կա որ: Ուրեմն քաղաքի հարթությունից անհատական հարթություն պետք է բերեք, որ իմանաք՝ լա՞վ բան է, թե՞ վատ: Քաղաքի համար լավ բան է, ամբողջ աշխարհում էլ շքեղությունն ու աղքատությունը կողք կողքի քայլում են, չկա էդպիսի երկիր, որտեղ ծայրահեղ շքեղության կողքին ծայրահեղ աղքատություն չլինի: Հիմա մեր քաղաքն էլ կարող է ունենալ շքեղ հյուրանոց եւ ծայրահեղ աղքատներ: Ուրեմն դա քաղաքի ընդհանուր խնդիրը չէ, դա յուրաքանչյուր մարդու բարոյականության խնդիրն է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031