Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմազավակ հայրը չի ուզում կառավարության 3 շիշ ձեթը

Դեկտեմբեր 16,2011 15:41

Ծագումով Տավուշի մարզի Դիտավան գյուղից, ներկայումս Տավուշի մարզկենտոն Իջեւանում բնակվող, գործազուրկ իրավաբան, անչափահաս 4 երեխաների հայր Դավիթ Սահակյանը չի ցանկանում օգտվել Ամանորի կապակցությամբ կառավարության սոցիալական օգնությունից՝ անապահով ընտանիքներին 3 շիշ ձեթ տրամադրելու վերաբերյալ:

Դավիթը լրատվամիջոցներից տեղեկացել է, որ այդ ձեթը 2009 թվականին Ռուսաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանի արտակագ իրավիճակների նախարարությանը: Դավիթը մտավախություն ունի, որ բուսական յուղը կարող է ժամկետանց լինել եւ վնասել իր փոքրահասակ 4 տղաների առողջությանը:

Նշենք, որ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանն այսօր Panorama.am-ին պարզաբանել է, որ այդ ձեթը ժամկետանց չէ: Նա բացատրել է, որ անցած տարի բուսական յուղը որպես մարդասիրական օգնություն Հայաստանին տրամադրել է Ռուսաստանը, եւ պահեստավորված ձեթի ժամկետը լրանալու է հաջորդ տարվա սեպտեմբերին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031