Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյան. Դիլիջան ազգային պարկի տարածքը ոչ թե ՊԵԿ-ին ,այլ ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ին

Դեկտեմբեր 16,2011 15:27

Այսօր Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Դիլիջան ազգային պարկից 22.5 հեկտար ՊԵԿ-ին վարձակալական հիմունքներով հատկացվելիք տարածքում կառուցապատում չի իրականացվելու, քանի որ այնտեղ զառիթափ է եւ պարզապես հնարավոր չէ քարը քարին դնել:

Հարցին էլ, թե ինչո՞ւ կառավարության վերջին նիստի օրակարգից հանվեց նախագիծը, պարոն Ալավերդյանը պատասխանց. «Օրակարգից չի հանվել, այլ որոշման մատուցման ձեւը պետք է փոխվի: Պետք է նշվի, որ այդ տարածքը ոչ թե տրվում է Պետական եկամուտների կոմիտեին, այլ մեկ ՊՈԱԿի հաշվեկշռից փոխանցվում է ուսումնական կենտրոն՝ մեկ այլ ՊՈԱԿի հաշվեկշռին: Այդ տարածքը հարյուր տոկոսանոց զառիթափ վայր է անտառածածկով: Մենք դա վերցնում ենք առանց կառուցապատման իրավունքի, եւ այդ տարածքում նոր ծառեր պետք է տնկվեն»:

Նշենք, որ վերջերս շրջանառության մեջ դրված այս նախագծում ՊԵԿ-ին հողհատկացում անելը հիմնավորված է հարկային, մաքսային եւ քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը այդ տարածքում կազմակերպելով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031