Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ մի պաշտոնյա Քաջարան գյուղ չի այցելել, գյուղացիների մտահոգությունը չի լսել

Դեկտեմբեր 16,2011 15:25

Վերջին օրերին Քաջարան գյուղում կատարվող իրադարձությունները չեն կոտրել գյուղացիների հավատն ու վճռականությունը:

Ճնշումների արդյունքում հրաժարական տված, բայց դեռ գործող գյուղապետը հավաստիացնում է, որ վերջին օրերին կատարվող իրադարձությունները չեն ընկճել գյուղացիներին, քաջարանցիների տրամադրությունը բարձր է, քանի որ համոզված են, թե իրենք են գյուղի տերը եւ ոչ ոք չի կարող խլել իրենց հողը, առավելեւս` ետ պահել համառ ու միասնական ուժերով սկսած պայքարից:

Գյուղացիները հույսները միայն իրենց վրա են դնում: Այս տարվա ապրիլին բարձրացած աղմուկից հետո ոչ մի պաշտոնյա Քաջարան չի այցելել, գյուղի համար ճակատագրական այս լարված օրերին նրանց կողքին չի կանգնել: Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանքարդյունաբերական նպատակով տրվել է Քաջարան գյուղի 181,7 հեկտար հողատարածքը, որի մեջ նաեւ գյուղի գերեզմանն է: Քաջարան գյուղը հայտարարում է, որ այս որոշումը նշանակում է ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում:

Քաջարանից դուրս գործող ընտրովի կամ նշանակովի պաշտոնյաներից քաջարանցիները ոչինչ չեն սպասում: Միայն մի բանի համար են ցավում, որ գյուղապետը հրաժարական է տվել, այլն էլ՝ առանց գյուղացիների հետ խորհրդակցելու: «Սաղ օրը հետս կռիվ են անում, ասում են՝ դու մեզանից հարցրե՞լ ես, որ հրաժարական ես տվել: Ես իրենց կողքին եմ, իրանք էլ` իմ: Ես քաջարանցիների խոնարհ ծառան եմ, իրենք են բան որոշողը, ոնց որոշեն՝ էդ ձեւ էլ անելու ենք: Մինչեւ վերջ գնալու ենք, պայքարելու ենք մինչեւ վերջ, տե՞ղ կա էլ հետ դառնալու, կեսից ո՞վ է հետ դառնում: Մի ընտանիքի նման, բոլորս միասնական կռիվ ենք անելու մեր հող ու ջրի, գերեզմանների համար: 12-րդ դարից մինչեւ էսօր հազարավոր սերունդներ է տվել Քաջարան գյուղը, էդքան մարդ էսօր պատրաստ է մեր կողքին լինի, թող բոլորը տեսնեն, որ մենք մենակ չենք: Բացի դա, հետեւում ենք մամուլին, ուրախանում ենք, որ մայրաքաղաքում էլ մեր գյուղի համար ցավողներ կան ու շնորհակալ ենք շատ: Էս լարված օրերին ոչ մի իշխանավոր ներկայացուցիչ չի եկել մեր գյուղ, մեզ մեջք չի կանգնել, ձեռք չի մեկնել, գյուղացիների անհանգստությունները չի լսել, թեթեւացրել: Հիմա գյուղացիներով սպասում ենք, որ գոնե էսօր կառավարության հանձնաժողովը կգա, բայց էդքան էլ հույս չունենք, մեր հույսը մենք ենք, ոչ մի անգամ քաջարանցիները հույսները ոչ մեկի վրա չեն դրել: Ասել են գալու են, չգիտեմ կգան, թե՞ էս անգամ էլ կխաբեն ու չեն գա: Ամեն դեպքում էս երկրում ենք ապրում, պիտի սպասենք, գան տեսնենք՝ կարող է որեւէ բան փոխվի, մեծ աշխարհ է, ինչ իմանաս»,- աում է Ռաֆիկ Աթայանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031