Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներ Ռամեշա Ռասկարայի ու Անդերաս Վելտենի ստեղծած տեսախցիկը կարողանում է նկարել վայրկյանում տրիլիոն կադր արագությամբ ու ֆիքսել լույսը: Տեսախցիկը համալրված է 500 սենսորներով, որոնք զգում են լույսի սփռման ուղղությունը:
Այդպիսով հնարավոր է լինում տեսնել՝ ինչպես են տարածվում լուսանկարի ֆոտոններն ու ըստ այդմ՝ որոշել դրա որակի աստիճանը:
Սարքն արժե 250. 000 դոլար: Տեսախցիկի հեղինակների խոսքով՝ նման սարքի ձեռքբերումը օգտակար կլինի հատկապես ֆոտոստուդիաներին՝ լույսի տարածմանը հետևելու համար:
PCNews.am