Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տուգանային հրապարակ տեղափոխեցին ՎԱԶ 21 06 մակնիշի 63 ՏՕ 491 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանում Երևանի ՃՈ աշխատակիցները կանգնեցնում են նշված ավտոմեքենան, որի վարորդը փորձում էր դիմել փախուստի, ինչը նրան չի հաջողվում:
Մոտ 30 րոպե նշված ավտոմեքենայի վարորդը փորձում էր ՃՈ աշխատակիցներին համոզել, որպեսզի մեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ: Պարզվեց, որ վարորդը չուներ վարորդական իրավունքի վկայական: ՃՈ աշխատակիցները կասկածում էին, որ հնարավոր է վարորդը ոչ սթափ վիճակում է: Սակայն բժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում: Վարորդը ճանապարհային ոստիկաններին փորձում էր համոզել, որպեսզի պատասխանեն հեռախոսազանգերին, թե ո՞ւմ էր զանգում վարորդը մեզ հայտնի չէ: Ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ