Ռոնալդուն, Իբրահիմովիչը, Մեսսին
«Futebolfinance.com» հանդեսը հրապարակել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող 50 ֆուտբոլիստների ցուցակը: Ճիշտ է, այն կարող է որոշ տարակարծությունների տեղիք տալ, քանի որ գումարների մի մասը «կլորացված» է, սակայն ընդհանուր պատկերը ճշմարտանման է թվում եւ հեռու չէ համաշխարհային ֆուտբոլային շուկայում գործող գներից:
Հանդեսը նշում է նաեւ, որ բերված են աստղերի միայն ֆուտբոլով վաստակած տարեկան գումարի չափերը (հաշվի չեն առնված գովազդներից եկող գումարները, որոնք հաճախ ավելի բարձր են) մինչեւ դրանցից հարկերի վճարումը:
Ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ հանդեսի կայքէջում: Նշենք միայն, որ առաջին եռյակը, համապատասխանաբար, կազմել են.
Կարդացեք նաև
1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») $13 մլն
2. Զլատան Իբրահիմովիչ («Բարսելոնա») $12 մլն
3-4. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») եւ Սամյուել Էտօ’ Օ («Ինտեր») $ 10,5-ական միլիոն:
Չնայած առաջատարների եռյակում հիմնականում իսպանական պրիմերայի ֆուտբոլիստներն են, սակայն top 50-ում ամենից շատ ներկայացուցիչ ունի Անգլիան (20 հոգի): Ընդ որում, հաշվի մեջ չէ Բրազիլիա գործուղված Ռոբինյոն, որն այս տարի իր աշխատավարձի առյուծի բաժինն ստացել է Մանչեսթերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ