Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընկերները 30- ամյա կապանցուն տնից դուրս են կանչել, ու մինչ օրս նրան ոչ ոք չի տեսել

Դեկտեմբեր 16,2011 14:47

Հունիսի 7-ից անհետ կորած Կապանի բնակիչ Արա Խաչատրյանին դեռ չեն գտել: Aravot.am-ի հետ զրույցում Ա. Խաչատրյանի քույրը՝ Աննան պատմեց,որ եղբայրը տնից դուրս է եկել երեկոյան 8:10-ի սահմաններում ընկերոջ՝ Գարիկի հետ՝ տնեցիներին վստահեցնելով, որ գնում է հոր գերեզման ու 5 րոպեից կվերադառնա: Այդ օրվանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Գարեգին Նժդեհի 24 հասցեի 33 բնակարանից Արայի հետ դուրս եկած Գարիկը վստահեցնում է, որ Արային հրաժեշտ է տվել մարզպետարանի մոտ. «Մարզպետարանի մոտ այդ ժամերին մարդաշատ է լինում, այնտեղ տաքսու կայանատեղի կա, բայց գոնե մեկ վկա չկա, որ եղբորս այդտեղ տեսած լինի: Գարիկից բացի, եղբորս միացել է նրա ընկերներից մեկ ուրիշը նաեւ, բայց միայն այսքանը գիտենք, ուրիշ ոչ մի տեղեկություն չենք կարողանում գտնել»: Արայի ընտանիքի անդամներն այս ամիսների ընթացքում գերատեսչությունից գերատեչություն են դիմում, բայց միեւույն պատասխանն են ստանում՝գործը ընթացքի մեջ է. «Բայց իրենց ասածները չեն համապատասխանում իրականությանը, փոքր քաղաքում գիտեն՝ ով է հանցագործը, բայց չեն կարողանում գտնել, բերման ենթարկել: Գարիկին հազիվ մեկ անգամ են հարցաքննել այս 7 ամիսների ընթացքում»:

Աննայի պատմելով, եղբոր անհետանալուց հետո իրեն միայն մեկ անգամ է հաջողվել եղբոր ընկերոջ՝ Գարիկի հետ խոսել. «Խուսափում է հանդիպումներից, կակազելով չէր կարողանում իմ հարցերին պատասխանել»: Հարցին ի պատասխան, թե ինչու ոստիկանությունն այս ամիսների ընթացքում ոչինչ չի պարզել, Աննան բացատրում է, որ եղբոր առեւանգողներն ունեն հզոր հովանավորներ. «Կոծկում են հանցագործությունը»:

Aravot.am-ին չհաջողվեց այս գործի առնչությամբ նոր տեղեկություններ ճշտել ոստիկանությունից: Միայն տեղեկացրին, որ գործը գտնվում է ոստիկանապետի հսկողության ներքո ու օպերատիվ զրույցներն ու նախաքննությունը շարունակվում են: Կան տեղեկություններ, որոնք հրապարակելը չի բխում գործի շահերից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031