Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարգեւատրվեցին Ժանսեմը, Ալեն Թերզյանը, Պատրիկ Ֆիորին եւ այլք

Դեկտեմբեր 16,2011 14:22

2011թ. դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին եւ հայկական կազմակերպություններին շնորհված գերատեսչական պարգեւների հանձնման նպատակով Փարիզի կենտրոնում գտնվող Պավիլիոն Դոֆին հանդիսությունների սրահում տեղի ունեցավ բազմամարդ հավաք: Այն անցկացվեց «Հազարամյա Հայաստանը 20 տարեկան է» խորհրդանշական խորագրի ներքո: Ներկա էին ֆրանսահայ նշանավոր անհատականություններ, ֆրանսահայ եղեկեցական եւ համայնքային կառույցների ղեկավար ու շարքային անդամներ, մտավորականներ, մշակույթի, արվեստի եւ կրթության ոլորտների գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, ուսանողներ, լրագրողներ, ֆրանսահայության ավելի քան 500 ներկայացուցիչներ:

Պաշտոնական ընդունելության շրջանակներում տեղի ունեցավ հասարակական-քաղաքական, գիտա-մշակութային ամենատարբեր ոլորտներում աչքի ընկած, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործին իրենց նպաստը բերած ֆրանսահայ անհատներին եւ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության Մշակույթի, Սփյուռքի եւ Կրթության ու գիտության նախարարությունների կողմից շնորհված ՀՀ գերատեսչական պարգեւների ու շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:

Գերատեսչական բարձրագույն մեդալներով պարգեւատրվածների թվում էին Ֆրանսիայում հանրաճանաչ անհատականություններ` Ժանսեմը, Ալեն Թերզյանը, Էլեն Սեգարան, Պատրիկ Ֆիորին, Անդրե Մանուկյանը, Սերժ Ավետիքյանը, Ժաքի Ներսեսյանը, Ռոբեր Գեդիկյանը, Սիմոն Աբգարյանը, Ժեռալդ Փափազյանը, եկեղեցական գործիչներից` վերապատվելի Սամուել Սահակյանը, Միսաք Մանուշյանի խմբի վերջին ներկայացուցիչ Արսեն Չաքարյանը, Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը, նախկին ռազմիկներ Աշոտ Շմավոնյանը եւ Ժան Չագուչյանը, կրթության գործի կազմակերպիչներ Գեղամ Ղեւոնյանն ու Անահիտ Դոնաբեդյանը, նշանավոր հայագետներ, հայապահպանման խնդիրներով զբաղվող հասարակական գործիչներ, տնտեսագետներ, ճարտարապետներ, բարերարներ, հեղինակավոր կազմակերպություններից` Սոցիալական օգնության հայկական ասոցիացիան, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ու շրջաններում գործող երկու տասնյակ մշակութային միություններ, հայկական դպրոցներ ու վարժարաններ, երգի եւ պարի համույթներ:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031