Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ օդաչուների նամակները նախագահականից վերցնում՝ արխի՞վ են գցում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2011 14:13

Այսօր առավոտյան նախագահի նստավայրի մոտ 2005-ին լուծարված «Հայկական ավիաուղիներ» ընկերության մի խումբ հաշմանդամ օդաչուներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վերականգնել իրենց փոխհատուցումները: Ակցիայի մասնակիցներից մեկի՝ Վանիկ Մայիլյանի խոսքերով՝ «Եթե ընկերությունը սնանկ է ճանաչվել, ապա պետությունը պարտավոր է գարանտ կանգնել մեզ համար: Մենք այսօր գումար չունենք, որ դեղորայք գնենք կամ էլ դիմենք բժշկի»: Ռոբերտ Սուքիասյանի պատմելով էլ՝ «Մենք բոլորս աշխատել ենք Էքստրեմալ պայմաններում՝ Ղարաբաղի պատերազմի ու երկրաշարժի ժամանակ ենք թռիչքներ կատարել, Աֆղանստան ենք թռչել, բայց այսօր մեզ արհամարհում են ու իրենց վրայից ցրում պատասխանատվությունը»:

Ակցիայի մասնակիցները դիմում-նամակ էին պատրաստել, որն, ըստ նրանց, նախագահի աշխատակազմի նամակների բաժնի ղեկավարը հրաժարվում է ընդունել: Հաշմանդամ օդաչու Դավիթ Դավթյանին ընդունեցին նախագահականում, սակայն ըստ նրա՝ ոչ մի լիարժեք պատասխան այդպես էլ չտվեցին: Դ. Դավթյանի խոսքերով՝ «6 տարի է՝ նամակ ենք ուղարկում, բայց բանի տեղ չեն դնում: Հիմա էլ ասում են՝ հա թողեք ձեր նամակը, բայց հրաժարվում են ստորագրել, որ ստացել են այդ նամակը: Հայկական ավիաուղիներին ովքեր հասցրեցին սնանկության՝ պարտք են մեզ: Օրենքն ասում է՝ լուծարման դեպքում իրավաբանական անձը պատասխանատու է իր գույքով: Չվերթները եւս գույք են՝ որոնք օրական 300-400 հազար դոլար եկամուտ են բերել: Պետությունը վերցրեց այդ չվերթները առանց որեւէ պատասխանատվության ու իրավահաջորդ ճանաչելու. դրանք տվեց «Արմավիային» ու «Սիբիրավիային» ու մեզ էլ ասում են՝ պետությունը ձեր տերը չէ»:

PrevPhoto
NextPhoto

Այս ակցիան, ինչպես նշեցին հաշմանդամ օդաչուները, սկսել են 118 անձով, բայց շատերն արդեն մահացել են, հիմա մնացել է 92 պահանջատեր. «Սպասում են բոլորը մահանան, որ պաշտոնյաները ուռա՜ գոռան: Սերժ Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ լուծեց «Հայկական ավիաուղիների» աշխատակիցների եւ նպաստառուների հարցերը, բայց հաշմանդամներին բանի տեղ չդրեցին»,-զայրացած ասացին նախկին օդաչուները:

Ակցիային մասնակցում էին նաեւ զոհված օդաչուների մայրեր ու կանայք. նրանք էլ պահանջում են որպես ընտանիքի միակ կերակրողին կորցրած ընտանիքի՝ օրենքով հասանելիք գումարը, որը տարիներով չեն ստացել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Նելլի Բաբայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031