Տավուշի մարզի Իջեանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի մոտ, միջպետական ճանապարհի եզրին հառնում է այս հսկա ցուցանակը: Այն ազդարարում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, ի թիվս այլ ծրագրերի, նորոգվել է գյուղի մշակույթի տունը: Սակայն իրականությունն այն է, որ Խաշթառակում սոցիալական ծրագրեր իրականացրել է՝ գյուղի դպրոցն ու բուժամբուլատորիան է նորոգել, մշակույթի տունը այդպես էլ չի նորոգվել: Իսկ թե ինչու են գրել, թե նորոգել են՝ չեն գրել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ