Դեկտեմբերի 15-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Չայկինայի 5-րդ փողոցում գտնվող Նապոլեոն Ա.-ի տանը վիճաբանություն է տեղի ունենում:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 30-ամյա Ահարոն Վ.-ն հիշյալ տան դիմաց 20-25 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյել է Նապոլեոն Ա.-ին և նրա ընտանիքի անդամներին, վիճաբանել իրեն կարգի հրավիրող 25-ամյա Նարեկ Հ.-ի, 38-ամյա Արթուրիկ Ն.-ի և Վարդան Ա.-ի հետ, հրել և վայր է գցել վերջինիս՝ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Բացի այդ, հարձակվել է վիճաբանությունը դադարեցնելու փորձ կատարող ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել նրան, պոկել համազգեստի փողկապը, բռունցքներով հարվածել կրծքին և ուսին:
Ահարոն Վ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Police.am