Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետ. «Հերիք չէ՞ կռռաս, դու, իրոք, լրիվ շաշվե՞լ ես»

Դեկտեմբեր 16,2011 11:42

Ինչքան էլ որ այս օրերին Սյունյաց մարզպետը երդում է ուտում, որ ինքը ներողություն խնդրող տղա չէ, քանի որ «կրուտոյ տղերք»-ին չի սազում ներողություն խնդրելը, այլ սազում է կնոջ վրա ձեռք բարձրացնելը, բոլոր դեպքերում՝ Ս. Խաչատրյանին հիշեցնենք, որ իր դեմ հարուցված քրգործը կարճվել է իր զղջումից հետո միայն։ Համենայնդեպս, այդ մասին նշված է եղել հենց ՀՔԾ-ի որոշման մեջ։ Այսքանից հետո ընդունո՞ւմ է իր մեղքը, թե ոչ Ս. Խաչատրյանը, եւ արդյոք ՀՔԾ-ն կարո՞ղ էր «օդից» գրել, որ Ս. Խաչատրյանը զղջացել է իր արարքի համար, պարզաբանման համար դիմեցինք Սյունյաց մարզպետին, որն էլ մեզ հետ զրույցը այսպես սկսեց.

էլի սկսվե՞ց, ես քո հետ չեմ խոսում։

– Համ էլ՝ բարեւ Ձեզ, պրն Խաչատրյան, ինչպես եք։

Լավ եմ, պակաս տեղ չկա։

– Դե ո՞վ ունի Ձեր հնարավորությունը՝ համ կնոջ վրա ձեռք բարձրացնի, համ էլ պակաս տեղ չունենա։

Գայանե, չեմ պատասխանելու քո հարցերին, ամեն անգամ ուզում ես հեռախոսով հարցազրույց անես, խոստացել էիր՝ գայիր Սյունիք ու չես գալիս, արի Սյունիք՝ հարցազրույց կտամ։

– Կանանց դեմ բռնություններ գործադրելուց հետո հո խելքս հացի հետ չեմ կերել, որ գամ Սյունիք։ Մի օր կգամ, համ էլ էս ձյուն ձմեռնոցով ո՞նց գանք Սյունիք։

Շանտաժով ես սկսել, Գայանե, դու արի Սյունիք։ Գոնե տարեկան մեկերկու անգամ արի Սյունիք՝ ինքնամաքրվի։ Ստեղ սուրբ հող ա, արի ինքնամաքրվի։

– Հողից որ լիներ, հիմա Ձեր նման երկրորդը չէր լինի՝ «սրբի» իմաստով, բայց ինչեւէ, անցնեկք բուն թեմային եւ հարցին։ Հիշո՞ւմ եք, պրն Խաչատրյան՝ «Մարիոթ» հյուրանոցում ծեծել եք գործարար Սիլվա Համբարձումյանին, թե ոչ։

Չէ, չեմ ծեծել, ես հիմա գյուղում եմ, ժողովրդին կանգնեցրել եմ, քեզ եմ պատասխանում, հետո կզանգես։ Ուղղակի ասեցին՝ զանգել ես, ես էլ քեզ զանգեցի։ էլ վսյո, հետո կխոսանք։

– Պրն Խաչատրյան, իսկ եթե կնոջ վրա ձեռք չեք բարձրացրել ինչո՞ւ եք ՀՔԾ-ում գրել, որ զղջում եք Ձեր արածի համար։

Ես քեզ ասում եմ՝ մի ժամից կզանգես, ներվերս կերար։

 

Ս. Խաչատրյանը անջատեց հեռախոսը, իսկ երեկոյան ժամը 19:00-ի կողմերը միայն վերստին պատասխանեց մեր հեռախոսազանգին ու այն հարցին, թե ճիշտ են արդյոք այն խոսակցությունները, որ ինքը արդեն հրաժարականի դիմում է գրել, պատասխանեց. «Էդ արդեն ցինիկության վերջն ա, էդ հաճույքը քեզ չեմ պատճառի, չհավատաս։ Հերիք չէ՞ կռռաս, դու, իրոք, լրիվ շաշվե՞լ ես»։

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Իրավունք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031