Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաջարանի գյուղապետի արարքը՝ քաղաքացիական կեցվածքի եզակի ղրսեւորում

Դեկտեմբեր 16,2011 11:26

Իշխող կուսակցությունից՝ ՀՀԿ-ից դուրս գալու եւ հանուն հարազատ գյուղի առջեւ ծառացած հիմնահարցի լուծման համայնքի ղեկավարի պաշտոնը թողնելու Քաջարանի գյուղապետի քայլը հայաստանյան իրողությունների համատեքստում զարմանալի է, խորթ ու անհասկանալի։ Համատարած չինովնիկականության (բառի վատագույն իմաստով), հարմարվողականության ու անդեմության պայմաններում սա կառավարման ոլորտում ինքնուրույնության, քաղաքացիական կեցվածքի եզակի ղրսեւորում է, ընդհանուր հոսանքին, երեսպաշտությանը դեմ գնալու, ցավոք, կորսվող որակի հազվադեպ արտահայտություն։

Քաջարանի գյուղապետի քայլը հիշեցնում է, որ հայրենասիրությունն սկսվում է ոչ թե լոզունգներից, այլ սեփական բարեկեցությունը անհրաժեշտության դեպքում հանրության շահերին զոհելու, արմատներին, հող ու ջրին չդավաճանելու կարողությունից։ Եվ, որ, առաջին հերթին, սա պետք է ընկած լինի տեղական ինքնակառավարման կայացման հիմքում, այլ ոչ թե այդ համակարգը քաղաքական կոնյուկտուրային հարմարեցնելն ու ծառայեցնելը։ Իսկ տեղական ինքնակառավարման մարմինները կոչված են ոչ թե ծառայելու կուսակցություններին, ենթարկվելու մարզպետների կամայականություններին, այլ՝ համայնքին, նրա ընդհանրական հետաքրքրություններին։

 

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031