Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն Շառլի՞ն է կարելի

Դեկտեմբեր 16,2011 10:41

Եվ ահա որերորդ անգամ հայտնի շանսոնիե, նաեւ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրն ըստ էության իշխանություններին դեմ հայտարարություններով է հանդես գալիս, բայց շարունակում է դեսպանության իր աշխատանքը: Հավանաբար շատերն են հիշում՝ 2008-ին էլ ՀՀ ԱԳՆ մի խումբ աշխատակիցներ հետընտրական գործընթացների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան, ցույց տվեցին պետության կողմից ընդունված քաղաքականության շեղում, արդյունքում հեռացվեցին համակարգից։ Անշուշտ, նրանց կողմից արված հայտարարությունը չէր համապատասխանում իշխանությունների պատասխան գործողություններին, ասել է թե՝ տիտղոսազրկման, որովհետեւ դա միջազգային ընդունված կանոնների եւ իրավունքների խախտում էր։ Քանզի դեսպանին կարելի է զրկել կոչումից միայն հիվանդության եւ այն դեպքում, երբ նա պետական դավաճանության է գնում։ Ի դեպ, անդրադառնալով Ազնավուրի հայտարարություններին, նկատենք, որ որեւէ երկրում դեսպանը երբեք չի կարող անել այնպիսի հայտարարություն, որն իր ներկայացրած պետության եւ նախագահի իրականացնող քաղաքականությանը դեմ է։ Իսկ Շառլի պարագայում կարծես աչք է փակվում։ Անշուշտ, ես համաձայն եմ՝ Ազնավուրը հանճար է, մեծություն, որը հայությունը ներկայացնում է ամբողջ աշխարհում, մի խոսքով՝ կուռքին հավասար մի անձ, բայց բոլոր դեպքերում նրա հայտարարություններն անթույլատրելի են։ Դեսպանի կարգավիճակում իրավունք չունի ասել այն, ինչ չի ասում իր երկրի ղեկավարը։ Դա կարող է անել միայն իր կոչումից հրաժարվելու դեպքում։ ԱՄՆ Պետքարտուղարությունն այսպիսի մի հրահանգ ունի՝ եթե դեսպանության ներկայացուցիչը ստանում է երկրի նախագահի կամ պետքարտուղարի ցուցումը, ապա պարտավոր է կատարել այն, եթե համաձայն չէ, ապա կատարելուց հետո ներկայացնում է իր առարկությունները։ Պատմության մեջ այսպիսի դեպքեր շատ են կրկնվում։ Դիցուք Վոլտերը, որը մեծ հանճար էր, ժամանակին Ֆրանսիան ներկայացնում էր Հոլանդիայում եւ որը միայն դիվանագիտական կոչումից հրաժարվելուց հետո քննադատեց Ֆրանսիայի իշխանություններին։ Հետեւաբար, կրկին անդրադառնալով վերեւի մտքին, համաձայն չեմ, որ 2008-ին այդ մարդկանց գործած «մեղքն» այնքան մեծ էր գործող իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ, քան Շառլ Ազնավուրի։ Երբ ինչ-որ մեկը խոսում է բանակում տեղի ունեցող միջադեպերից, անմիջապես գոչում են, թե ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին, բայց Շառլի նման մեծությունը, որը նույն բաներն է ասում, ներում են, ասելով՝ նա մեծն Շառլն է։ Թեպետ ամենամեծ սխալը նրան դեսպան նշանակելն էր, որի մասին բազմիցս եմ խոսել։

 

Արման Նավասարդյան

նախկին դեսպան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031