Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օբամայի դստրերը չեն ուզում օգտվել Ֆեյսբուքից

Դեկտեմբեր 16,2011 10:30

ԱՄՆ նախագահի դստրերը չեն ընդդիմանում ծնողների արգելքին՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցն օգտագործելու առումով:  «Ինչների՞ս է պետք, որ բազմաթիվ մարդիկ, որոնց մենք չենք ճանաչում, իմանան մեր գործերի մասին: Դրանում ոչ մի իմաստ չկա», – մեջբերել է Բարաք Օբաման իր 13-ամյա և 10-ամյա աղջիկների խոսքը People ամսագրին տրված հարցազրույցի ժամանակ:

Այս տարվա սկզբին Միշել Օբաման նշել էր, որ դստրերին չի թույլատրում օգտագործել Ֆեյսբուքը: ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքերով՝ նա դեմ է այն բանին, որ փոքր երեխաներն օգտագործեն սոցիալական ցանցերը: Նա նաև նշել է, որ հնարավոր է՝ թույլ տա դուստրերին օգտագործել սոցցանցերը, երբ նրանք լքեն Սպիտակ Տունը:

Ըստ NBC հեռուստաընկերության տվյալների՝ Օբամա ամուսինները միակը չեն սոցիալական ցանցերի հանդեպ իրենց վատ վերաբերմունքով: Ըստ հեռուստաընկերության անցկացրած հարցման՝ ամերիկյան ընտանիքների 43%-ը կարծում է, որ սոցցանցերը վնասակար են ցանկացած տարիքի երեխային, իսկ մնացածները կարծում են, որ սոցցանցերը համեմատաբար անվնաս են 15-ից բարձր տարիքային խմբի համար:

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահն ընդգծում է Ֆեյսբուքի և այլ սոցիալական ցանցերի կարևորությունը չափահաս մարդկանց համար, իսկ այս տարվա ապրիլին նա առաջին անգամ Ֆեյսբուքով շփվել է ընտրողների հետ, իսկ ինտերնետ-կամուրջի վարողը սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն էր:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել