Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ եկող տարվա ապրիլին Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականները կմասնակցեն երկրորդ կազմերով, քանի որ Լոնդոնի օլիմպիական խաղերը մեկնարկելու են ոչ թե օգոստոսին, այլ հուլիսին: «Եթե մեր առաջատար ծանրորդները հանդես գան Եվրոպայի առաջնությունում, ապա նրանք մինչեւ օլիմպիական խաղեր վերականգնվել չեն հասցնի եւ պատշաճ մասնակցել չեն կարողանա», – ասաց ֆեդերացիայի նախագահը:
Պարոն Խաչատրյանի խոսքերից կարել է ենթադրել, որ Անթալիայում մեդալների համար պայքար կմղվի, բայց ոսկիների առատություն ակնկալել պետք չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ