Դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 22-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում «Աուդի 4» մակնիշի՝ «83 ՍԼ 888» համարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 2705» մակնիշի՝ «13 ՕԼ 038» համարանիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Աղասի Ալոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Ավագյանը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Մարտունու բաժնի տուգանային հրապարակ:
Վթարի հետևանքով՝ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներ 20-ամյա Վիկտոր Քալաշյանը, 39-ամյա Արտաշես Ղազարյանը, Աստղաձոր գյուղի բնակիչներ 47-ամյա Նվարդ Դավեյանը, 40-ամյա Զոյա Դավեյանը և 47-ամյա Սվետիկ Դավեյանը:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ՝ ոստիկանության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում պարզելու են, թե ովքե՞ր են եղել վարորդները:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ