Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նովայա գազետան» ընդամենը 1 տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազի օգնականին մեղադրել է ֆինանսական մեքենայությունների մեջ

Դեկտեմբեր 16,2011 10:08

Երբ «Առավոտը» պատրաստում էր մոսկովյան «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանին վերաբերող հրապարակումը, ընթացքում մենք նաեւ օգտակար տեղեկություններ գտանք այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավագ օգնական եւ միաժամանակ ԱՊՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ

Կամո Ավագումյանի վերաբերյալ: Պարզվում է, թե բացի այն, որ նա Մոսկվայում հայտնի գործարար է, կամ Հայաստանում հայտնի է Իտալիայում ծագումով հայ «հեղինակություն» համարվող Դոն Պիպոյի հետ վերջերս խնամիական կապեր հաստատած լինելով, նա մեկ տարի առաջ հայտնվել է ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում: «Նովայա գազետայի» թղթակցի լրագրողական հետաքննական հրապարակման մեջ ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնականը մեղադրվել էր կոռուպցիոն գործարքների, ֆինանսական մեքենայությունների եւ փողեր լվանալու մեջ: 

Իհարկե, գոյություն ունի անմեղության կանխավարկած՝ առավել եւս, որ կոնկրետ Կամո Ավագումյանն իրեն հասցեագրված մեղադրանքների համար դատարանի առաջ չի էլ կանգնել ու չի դատապարտվել: Բայց միայն այն, որ այդ հրապարակումներում կասկածի տակ է դրվել ՀՀ գլխավոր դատախազի օգնականի եւ միաժամանակ ԱՊՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի անունը, նաեւ, որ այդ ներկայացուցիչը քրեական «հեղինակության» հետ մոտ բարեկամական կապեր ունենալով հանդերձ՝ շարունակում է տվյալ պաշտոնը զբաղեցնել՝ նոնսենս է:

 

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031